Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Իրան-Իրաք երկրորդ գազատարը

Իրան-Իրաք երկրորդ գազատարը
02.02.2015 | 11:13

Իրանն սկսել է երկրորդ գազատարի կառուցումը դեպի Իրաքի հարավային Բասրա քաղաք: Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ գազատարի կառուցումից հետո երկու տարում արտահանվող գազի ծավալը կավելացվի: Գազատարը օրական մինչև 35 մլն խորանարդ մետր գազ տեղափոխելու հնարավորություն ունի: Ավարտվում է առաջին գազատարի շինարարությունը, որը հասնում է Բաղդադ, Մնացել է Իրաքում 7- կիլոմետրանոց հատվածը կառուցել: Իրանի ազգային գազային ընկերության տվյալներով՝ սկզբում գազատարով օրական 4 մլն խորանարդ մետր վառելիք է արտահանվելու, հետագայում՝ 25 մլն խորանարդ մետրի: Երկու խողովակաշարերը կարող են Իրաք օրական 70 խորանարդ մետր ծավալով գազ արտահանել: Իրաքում գազը հիմնականում օգտագործվում է որպես վառելիք՝ էլեկտրակայանների համար:

Դիտվել է՝ 2233

Մեկնաբանություններ